Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ մեր դեմ ակնհայտ արշավ է իրականացվում՝ բոլոր ուղղություններով, մեզ հրամցվում է կեղծ քարոզչություն․ Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 04,2023 16:13

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երևանի մասին կեղծիքներով լի ռեպորտաժից հետո, որտեղ իրանական մշակութային ժառանգությունն ու Կապույտ մզկիթը ներկայացվում էր որպես «ադրբեջանական», Ադրբեջանն անցնում է արդեն գործնական քայլերի։

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի Արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը կոչ է արել ՄԱԿ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել՝ «Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար»։

Սա մեր ԱԳՆ-ի ու պետության անաշխատունակության հերթական դրսևորումն է։ Մինչ մեր դեմ ակնհայտ արշավ է իրականացվում՝ բոլոր ուղղություններով, մեզ հրամցվում է կեղծ քարոզչություն, որ եթե խելոք մնանք ու 29,800 քառակուսի կիլոմետրում սուս արած ապրենք, խաղաղ է լինելու։

Նախ, չկա 29,800-ը, քանի որ մեր տարածքները օկուպացված են, հետո էլ՝ խաղաղությունը բալանսների մասին է, իսկ դրա բացակայությունը միայն նոր խնդիրների հիմք է։

Այսօր չկա բալանս, կա կողմ, որը շարունակ գրոհում է տարբեր ճակատներով և կողմ՝ հանձին ՀՀ իշխանությունների, որը շարունակ զիջում է իրավունքներ՝ բոլոր հարցերում։ Դրա համար էլ այսօր մեր երկիրն առանց խնդիրների կոչում են «Արևմտյան Ադրբեջան», գողանում են մեր պատմական ժառանգությունը, կեղծում մեր դարավոր պատմությունը, իսկ իրական ու արժանապատիվ խաղաղությունն էլ գնալով ավելի է հեռու թվում մեզանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930