Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանն Աբու Դաբիում ներկայացրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբեր 04,2023 14:05

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Համաշխարհային քաղաքականության համաժողովին, որն ավանդաբար կազմակերպվում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի կողմից։

Եվրասիական տարածաշրջանին նվիրված պանելային քննարկման ժամանակ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին՝ ընդգծելով Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության դրույթները որպես ուղենիշ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։

Նախարարի տեղակալ Կոստանյանը ներկաներին է ներկայացրել հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը ինչպես տարածաշրջանային համագործակցության, այնպես էլ միջազգային փոխադրումների համատեքստում։

Իր ելույթում Վահան Կոստանյանը նաև հիշատակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930