Նոյեմբերի 4-ին, ժամը 06։00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքից Դրախտիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ` Հ․ Մ․, ծնված 1987 թ ․) և «Honda» (վարորդ` Ն․ Ս․, ծնված 1988 թ ․) մակնիշների ավտոմեքենաները։
«Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Կ․-ն և Ն․ Ս․-ն տեղում մահացել են:
Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Ն․ Հ․-ի (ծնված 1991 թ.) հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հ. Մ․-ն, Ն. Հ․-ն և «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ս․-ն (ծնված 1990 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Կարդացեք նաև
Փրկարարները Ն. Ս․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ