Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ․ Արման Թաթոյան

Նոյեմբեր 04,2023 11:56

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ստիպված եմ անդրադառնալ Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում երեկ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ով «Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին» խոսելով, նշել է, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ (…)։ Պայմանն էլ եղել է մեկը, որ կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»։

Նախ, ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ։ Ինձ հետ որևէ անգամ չի քննարկվել «ժամանակավոր կառավարություն» ձեւավորելու կամ այն գլխավորելու հարցեր։

Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի։
Հայաստանի անվտանգության ահագնացող հիմնախնդիրները, Արցախի հայերի բռնի տեղահանումը, հայկական ինքնությանը սպառնացող վտանգները, Հայաստանում հասարակության ներքին պառակտումն ու թշնամանքը, Սփյուռքի հետ համակարգային խզված կապերը պահանջում են հրատապ լուծումներ: Այս հարցերը խորապես մտահոգում են ինչպես մեր յուրաքանչյուր հայրենակցի, այնպես էլ ինձ:
Ես ինքս երբևէ չեմ խուսափել պատասխանատվություն ստանձնելուց, և իմ գործունեությունը մշտապես մեր հանրության աչքի առաջ է։
Նորից եմ կրկնում այն, ինչ արդեն 1 անգամ հրապարակայնորեն ասել եմ 1 տարի առաջ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:

Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930