2022 թ.-ից մեկնարկել է դասագրքաստեղծման նոր մոտեցում, որը հնարավորություն է տվել հեղինակային խմբերի, նաև ուսուցիչների մասնակցել դասագրքերի ստեղծման գործընթացին: Սակայն գործընթացի ավարտին պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ: Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուստարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ:
Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն: Ներկայացված ուսումնական նյութի բովանդակության գիտականության և չափորոշչին համապատասխանության ստուգումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից, որի կազմում ընդգրկվելու են առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ բուհերից կամ գիտական գործունեություն իրականացնող կառույցներից:
Մանկավարժ-մեթոդիստը և մանկավարժ-հոգեբանն ուսումնասիրելու են իրենց մասնագիտական ուղղությամբ համապատասխանությունը: Նկարիչ-ձևավորողը և բժիշկ-հիգիենիստը նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմում ներգրավվելու են որպես փորձագետներ: Այս ամբողջ գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ հաստատությունները կապահովվեն ավելի որակյալ դասագրքերով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում