Ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն հայ գերիների վերադարձի ուղղությամբ. «Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը մշտապես գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար: ՀՀ ԱԳՆ-ն ամենօրյա կապ է պահպանում եւ պարբերաբար հանդիպումներ ունենում միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ»:
Անդրադառնալով գործուն քայլերին՝ ԱԳՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին: «Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ խնդիրը մշտապես բարձրաձայնվում է ինչպես ադրբեջանական կողմի հետ, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում գործընկերների մասնակցությամբ հանդիպումների ժամանակ»,- եզրափակել են ԱԳՆ-ից:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում