Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառված չէ, որ այսպիսի արձագանքով Վաշինգտոնը հատուկ ուղերձ է փոխանցում Բաքվին. «Փաստ»

Նոյեմբեր 04,2023 10:25

Մի քանի շաբաթ շարունակ շրջանառվում է այն թեման, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսել։ Դրա մասին է վկայում Արցախի հայաթափումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին առանձնահատուկ հռետորաբանությունը։ Պատահական չէ, որ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը օրերս հանդես եկավ ահազանգող հայտարարությամբ։

Ըստ ինստիտուտի, առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի բարձր հավանականություն կա, քանի որ Ադրբեջանը հավակնություններ ունի Սյունիքի մարզի հանդեպ։ Դրան հետևեց նաև ԱՄՆ Պետքարտուղարության բավական կոշտ արձագանքը, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Ի դեպ, այստեղ նկատի ունենանք, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը հաջողացրեց մի քանի ուղղություններով Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժել, բայց այդպես էլ ԱՄՆ-ից նման կոշտ արձագանք չհնչեց։ Եթե ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հասցեական գնահատականներ հնչեին, ու դրանց հետևեր պատժամիջոցների սպառնալիքը, միգուցե Ադրբեջանը ստիպված լիներ զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։

Բացառված չէ նաև, որ այսպիսի արձագանքով Վաշինգտոնը հատուկ ուղերձ է փոխանցում Բաքվին։ Արևմուտքը ներգրավված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ արևմտյան տեսակետի համաձայն՝ հարաբերությունների կարգավորումը պետք է ճանապարհ հարթի տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալու համար։ Իսկ այս պայմաններում Ալիևը նախ՝ հրաժարվում է Ֆրանսիայի ու Գերմանիայի միջնորդությամբ Գրանադայի հանդիպումից, ապա տապալում է նաև ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպումը։ Իր նավթն ու գազը Եվրոպայում վաճառելով հանդերձ՝ Ադրբեջանը շատ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ավելին, կա տեսակետ, որ Բաքուն ոչ միայն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, և ռուսական նավթն ու գազը ադրբեջանականի անվան տակ հայտնվում են եվրոպական երկրներում, քանի որ ոչ ոք չի կարող ստուգել էներգակիրների ծագումը, այլև բանակցային գործընթացը նորից քաշում է դեպի ռուսական դաշտ։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930