Ժամանակին միջազգային իրավունքի կարեւոր պահանջներից մեկն այն էր, որ մարդը պետք է ներկա գտնվի իր նկատմամբ դատավարությանը եւ պաշտպանվելու հնարավորություն ունենա, ուստի պետություններն անգամ ստանձնել էին նրան անվճար դատապաշտպան տրամադրելու պարտավորությունը:
Երեկ մենք մի ուռռա-հաղորդագրություն ստացանք, որ ինչ-որ մեկին դատել են հեռակա կարգով, այսինքն` իր բացակայությամբ, եւ պատիժ են նշանակել: Եվս մի իրավական կոնստանտ. մարդու վիճակը վատթարացնող օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ, այս հարցում էլ մեր հեղափոխականները նո-հաու ունեն: Մյուսը` քաղաքակիրթ աշխարհում խստորեն պաշտպանում են խոսքի, կարծիքի արտահայտման ազատությունը եւ քաղաքական ընդդիմախոսներին` իրենց քննադատելու, անգամ հայհոյելու համար չեն դատում, գոնե` չեն կալանավորում: Այս իշխանությունը 5 տարի շարունակ հալածում է իրեն քննադատողներին, անգամ՝ շարքային մարդկանց:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջութկամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում