Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 03,2023 23:43

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է.

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ներքևում նշված գրառման համար։

Ամոթ։ Հազար ամոթ։

ՀԳ. Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախավորել է Հայաստանի թիվ մեկ իրավապաշտպանին։ Դեպի բռնապետություն գահավիժող երկրում դա պարզապես անխուսափելի էր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եվ այսպես հասանք նիկոլ փաշինյան իշխանավորի նոր «որակական» դրսևորման՝ քրեական հետապնդում է հարուցվում հայրենասեր իրավապաշտպանի դեմ նրա էմոցիոնալ և անկեղծ պոռթկման համար, երբ սեպտեմբերի 19-ի վտանգավոր իրադարձությունների ժամանակ արդեն տեսանելի էր Արցախի վրա կուտակված վտանգի մեծությունը և Հայաստանի թիվ 1 պաշտոնյայի կողմից արցախցիների ճակատագիրը մեր թշնամիներին հանձնելու նրա ԱՊԱԶԳԱՅԻՆ կուրսը:
    Տարիներ առաջ նիկոլն իր բարեկամ էր հայտարարում հայ իրավապաշտպաններին (երբ ինքը բանտում էր), հետո նա մեր ոխերիմ թշնամուն «քաղաքակիրթ հարևան» հայտարարեց, ավելի ուշ հայտարարեց, որ ինքը չի նեղանում, երբ իրեն թուրք են անվանում: Այսպիսի զարգացումները տեսնելով, կարելի է կանխատեսել, որ նա մի օր էլ կհայտարարի, թե նույնիսկ հպարտանում է, երբ իրեն թուրք են կոչում: Պատկերացնու՞մ եք թե ինչ կկատարվի այդպիսի հայտարարությունից հետո «3 միլիոն վարչապետ հանդիսացող» Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոգիներում և ինչպես կցնծան ադրբեջանցիներն ու թուրքերը: Դրանից հետո նիկոլն արդեն շատ հեշտությամբ կարող է հայտարարել նաև 8 միլիոն ադրբեջանցի վարչապետների իրավունքների մասին և այդպես շարունակ …
    Ինչ-որ մի հիվանդի թվում է, թե սա ՆԻԿՈԼՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ, բայց իրավապաշտպանների հետապնդումների այս փուլի սկիզբը նշանակում է, որ ՆԻԿՈԼՍՏԱՆԻ ՎԵՐՋԸ մոտենում է, որպեսզի ապահովվի ՀԱՅԱՍՏԱՆ պետության կարևոր շարունակականությունը:

  2. Anonymous says:

    Կարծում եմ, քրեական հետապնդումը ձեռնարկել են իր «Բաց Նամակի» պատճառով: Թե չէ “Մահ դավաճաններին” արդեն սովորական է. նույնիսկ երեխաները բակերում խաղ ունեն: Հետապնդումի պատվերը եկել է դրսից` որ նման “դեմարշներ” այլևս չլինեն ու “խաղաղ” պայմաններում Հայաստանից ինչ որոշել են անել անեն: Հայաստանի դիմադրիչներն են հանում, որ հոսանքը տա փակ շղթայի հերն անիծի ու առանց ձեռնոցի շագանակ հանեն կրակից: Պայքար է պետք ամեն դիմադրիչի համար:

  3. Anonymous says:

    «Նեթանյահուն այլևս որևէ մեկը չէ, ում հետ մենք կարող ենք խոսել, մենք նրան դուրս ենք գրել», Էրդողան, հոկտեմբերի 4, 2023:
    Սա է ազատվելու մեխանիզմը` «դուրս գրել»: Երևանում շատ են “Աղբի տեղը աղբանոցն է» ազդատախտակները: Փող է ծախսվել, գոնե օգտագործենք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930