Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալի էր՝ ինչ պատմություն են բերել Արմեն Գրիգորյանի գլխին, այսինքն՝ այս ամենը ծրագրված է եղել. Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 03,2023 23:00

Փաստորեն, փորձագետը ամբողջ տեսագրությունը չի լսել, նրա հետեւությունները հիմնված են միայն մեկ հատվածի վրա, նա ընդունեց, որ մեթոդաբանորեն նման փորձաքննություններ կատարելու համար անհրաժեշտ է ամբողջ խոսքն ուսումնասիրել, հասկանալու համար, թե փորձաքննության ենթարկվող անձն ինչ է նկատի ունեցել առանձին բառեր, արտահայտություններ օգտագործելով»:

«Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հայտարարություններին փորձագետի տված գնահատականները այն դատավճիռն էր, որը Գրիգորյանի կյանքը արժեցավ»,- այս մասին Aravot.am-ին ասաց Գրիգորյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում շարունակվեց Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործի քննությունը եւ հարցաքննվեց պրոդյուսերի հայտարարություններին գնահատական տված փորձագետ լեզվաբանը:

«Օրինակ՝ մեր հարցին ի պատասխան, թե ինչքան ժամանակ է փորձագետը տրամադրել փորձաքննությանը, շատ անսպասելի պատասխան տվեց՝ 3 օր, ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, դա լիներ երեք օր, միանշանակ պատասխան հնչեց՝ ոչ, հնարավոր չէր երեք օր: Բայց փաստաթղթերով մեզ մոտ երեւում է, որ փորձաքննության կատարմանը փորձագետը ներգրավվել է ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, հաջորդ օրերը շաբաթ, կիրակի: Ստացվում է, մայիսի 13-ին փորձաքննությանը ներգրավվել է, մայիսի 16-ին հանձնվել է փորձաքննությունը, նույն օրը վատ ձեւով Արմեն Գրիգորյանը ձերբակալվում է, բայց փորձագետը պնդում է, որ ավելի վաղ է ներգրավվել ու մոտ 10 օր աշխատել է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանի խոսքով, փորձաքննության մեջ հետեւություններ մասում փորձագետը նշել էր՝ Արմեն Գրիգորյանի արածը ազգային թշնամանք հարուցել էր, բայց այդ մասին ոչ մի բառ չկար փորձաքննության հետազոտական հատվածում, տրամաբանությունը հուշում է եւ փորձագետն էլ պատասխանեց, որ հետազոտական բաժնում ինչ գրում են, դրա հիման վրա են կատարում հետեւությունները. «Փորձագետն ընդունց, որ թերեւս ավելի ճիշտ կլիներ, ոչ թե ազգային, այլ ներազգային թշնամանք գրվեր: Իսկ դա առանցքային նշանակություն ունի, որովհետեւ, ըստ էության, փորձագետին խնդրել են դատավճիռ գրել, որովհետեւ մեղադրանքի հոդվածը որակում է ազգային խտրականություն, ու մենք մեզ մեկ տարուց ավելի է ճղում ենք, որ այս հոդվածը չէր կարող տարածվել ու չի տարածվում ներազգային հարցերի նկատմամբ: Շատ կարեւոր էր նաեւ պարզել, թե արդյոք փորձագետն ամբողջ տեսագրությունն է հետազոտել, փորձագետը նշեց՝ ոչ, կոնկրետ հատված է հետազոտել, նա նաեւ նշեց՝ կոնկրետ որտեղ է ավարտել, դա հստակ երեւում էր, որովհետեւ դրանից հետո Արմեն Գրիգորյանն իրեն լեզվական առումով ուղղող որոշ ձեւակերպումներ էր տալիս, ինչը փորձագետը չի լսել:

Փաստորեն, փորձագետը ամբողջ տեսագրությունը չի լսել, նրա հետեւությունները հիմնված են միայն մեկ հատվածի վրա, նա ընդունեց, որ մեթոդաբանորեն նման փորձաքննություններ կատարելու համար անհրաժեշտ է ամբողջ խոսքն ուսումնասիրել, հասկանալու համար, թե փորձաքննության ենթարկվող անձն ինչ է նկատի ունեցել առանձին բառեր, արտահայտություններ օգտագործելով»:

Պարոն Մելիքյանը նկատեց, որ այս վկայի հարցաքննությամբ ամեն ինչ պարզ էր, որ մեղադրանքը իրավաբանորեն, մեղմ ասած, անհիմն է. «Նաեւ հասկանալի էր, թե ինչ պատմություն են բերել Արմեն Գրիգորյանի գլխին, այսինքն՝ այս ամենը ծրագրված է եղել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930