Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի Արցախում միջազգային անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար». Մեսրոպ Առաքելյան

Նոյեմբեր 03,2023 22:30

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիմա էլ Արարատ Միրզոյանն է գլուխ գովում,  որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում, առանց որեւէ խնդրի, 3-4 օրում ընդունել հարյուր հազարից ավելի փախստական։

Փաստորեն Արարատ Միրզոյանն էլ չի հասկացել, որ այդ մարդիկ փախստական չեն և լավագույն դեպքում կարող են համարվել ներքին տեղահանվածներ։ Արցախցիները համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տիրապետում են Հայաստանի Հանրապետության տարածքին, գերակշիռ մասը Հայաստանում ունեն բարեկամներ, ընկերներ, չունեն լեզվի կամ ինտեգրման որևէ այլ խնդիր։

Արդյունքում տեղահանվածները Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում են իրենց, իրենց բարեկամների, կամ մեր այլ հայրենակիցների կատարած աշխատանքի շնորհիվ և այդ մասով կառավարության աշխատանքը մեծ դեր չի ունեցել։ Էլ չասեմ, որ ցավոք, նման գործընթացի միջով մեկ անգամ անցել ենք 2020թ․-ին Արցախի կորցրած տարածքների մոտ 40.000 բնակիչների մասով։

Ընդհակառակը, Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի Արցախում միջազգային անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար, ինչը բազմիցս խոստացել է միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին։

Թե չէ, մի օր էլ միջազգային հանրությունը կաջակցի Սյունիքի կամ Տավուշի բնակիչների տեղահանմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները փախստական տեղավորելու աշխարհի չեմպիոնն են»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Կառավարության՞․․․ Քավ լիցե․․․ Այդ տեղահանվածներին տեր եղան մեր Գորիսեցիները։ Մասնավոր եմ մեծատառով գրում։ Ժամերի ընթացում ոտքի ելան բոլորը ՝ մեծից փոքր, Ոչ միայն Քաղաքապետ Առուշ Առուշանյանի հորդորով՝Փառք ու պատիվ նրան, ի դեմս կառավարության միակ ներկայացուցչի, այլեվ ինքնակամ, սրտի եվ հոգու մղումով։ Օրեր շարունակ այդ մարդիկ առաջին գծում աշխատեցին։ Որին գրանցելով, որին ուղեկցելով բժշկական տեղամասեր։ Ցավոք , ես դրսում միայն հատուկենտ լուսանկարներ էի ստանում, որտեղից երեվում էր Հայրենիքի իսկական դեմքը։ Որեվէ մեկից դրվատանքի խոսք ասվե՞ց Գորիսեցիների եվ նրանց առաջնորդողի մասին՞։ Նրանք դրա կարիքը առհավետ չունեն։ Նրանք ի ծնե Հայրենասեր են էությամբ եվ ոչ սուտի խոսքերով ։Հըհ, Արարատ Միրզոյան․-վրաս քրե,- կ՛ասեր սփյուռքի հայը։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930