Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստի»՝ «Արևմուտք» փոստային բաժանմունքի պատասխանատուն հեռացել է համակարգից․ ի՞նչ է կատարվում այս կառույցում

Նոյեմբեր 03,2023 20:00

«Հայփոստում» տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում համակարգից հեռացել է ոլորտի պատասխանատուներից մեկը՝ Գոռ Ալեքսանյանը։

Նա 3 տարի է՝ գլխավորում էր Արագածոտն ու Շիրակի մարզը ներառող «Արևմուտք» փոստային բաժանմունքի ցանցը։ Այս մարզերն այժմ առանձնացվել են։

Գոռ Ալեքսանյանն այսօր ֆեյսբուքյան հարթակում պարզաբանում էր ներկայացրել, թե ինչու չի ուզում շարունակել աշխատանքը «Հայփոստում»։

«Հարգելի՛ ընկերներ, շնորհակալ եմ անհանգստանալու և հետաքրքրվելու համար, զգացված եմ ձեր նվիրումի համար։ Քանի որ բոլորիդ նույն հարցն է հետաքրքրում, որոշեցի իմ աշխատանքից դուրս գալու իրական պատճառը գրել, ինչպես միշտ թափանցիկ վիճակը ապահովելու համար և այսքանով սահմանափակել բոլոր տեսակի հարցերը։

«Հայփոստում» համակարգային փոփոխություններ են ընթանում, որոնց արդյունքում իմ զբաղեցրած հաստիքը վերանում է, ծանուցվել եմ և ստացել ոչ համաչափ առաջարկ, որից օբյեկտիվ պատճառով հրաժարվել եմ։

Ավելացնեմ, որ շատ ուրախ եմ անցած երեք տարին «Հայփոստում» աշխատելու համար. դրանք ձեռքբերումներով, ձգտումներով և զարգացման առումով համակցված տարիներ էին, ինչի առթիվ շնորհակալություն եմ հայտնում «Հայփոստի» մեծ կոլեկտիվին։

Մշտապես հավատացել եմ, որ ճիշտ կառավարման դեպքում «Հայփոստը» կարող է դառնալ երկիրը սնուցող երակներից, և հենց այդ սկզբունքով եմ սկսել ամեն աշխատանքային օր…

Հ.Գ.

Իսկ թե ի՞նչ կոնտեքստում է կատարվել վերոնշյալը, արդեն գիտեն բոլորը»,-մասնավորապես գրել էր նա։

Թե ինչ է ակնարկում, Գոռ Ալեքսանյանը չի մանրամասնել, սակայն Aravot.am-ն ավելի վաղ գրել էր, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Շիրակի մարզը կառանձնանա ու Շիրակի մարզի «Հայփոստի» համակարգող կնշանակվի ՔՊ-ի շարքերը համալրած, այս համակարգի հետ բնավ կապ չունեցող մի անձ, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, իր ողջ կյանքում «լույսի վարձակալ» է աշխատել։

Մեզ հասած տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվել է Սերյոժա Շահնազարյանը։

Գոռ Ալեքսանյանն այդ ժամանակ հրաժարվել էր մեզ որևէ մեկնաբանություն տալ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930