Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարուքյան. Ադրբեջանը նույնիսկ հայերի դատարկ տների անվտանգությունը չի ապահովում

Նոյեմբեր 03,2023 17:47

«X»-ի իր միկրոբլոգում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորը տակնուվրա է անում հայ ընտանիքի լքված տունը.

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։
Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ, մինչդեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ադրբեջանը պատասխանում էր, թե իրենք անպայման կապահովեն այդ ամենը:

Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում՝ նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների անվտանգությունը։

Այդ վայրենությունն, այդուհանդերձ, ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930