Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու պատանու դանակահարություն՝ Աբովյանում անչափահասների կողմից կատարված խուլիգանության ընթացքում

Նոյեմբեր 03,2023 17:42
qreakan

Քննություն է իրականացվում պարզելու Աբովյան քաղաքում 2 անչափահասների դանակահարության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները:

Այսպես, 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:24-ին, «Աբովյան» ԲԿ-ից տեղեկություն  է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել երկու երիտասարդներ՝  կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 16 ամյա տղաները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Պիոներ Պալատի» մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես պարզվել է, որ անձնական հարցեր պարզաբանելու նպատակով մի խումբ անձինք՝ 16-ամյա Վ.Ս.-ն ինքնությունները պարզված 3 անչափահասների, 16-ամյա Ա.Մ.-ն և Ա.Հ.-ն ինքնությունը պարզված ևս մեկ անչափահասի և ինքնությունները դեռևս չպարզված 3 այլ անձանց հետ գնացել են Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտակայք։ Այնտեղ ծագած վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում էլ Վ.Ս.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ա.Մ.-ին և Ա.Հ.-ին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 14:30-ին, Վ.Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 16-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (երկու դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ խուլիգանություն կատարած անձանց բոլորի ինքնությունները պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու, մարմնական վնասվածքները հասցնելու բոլոր հանգամանքները համակողմանի և անաչառ քննությամբ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930