Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կարո՞ղ ենք փակ նիստ անել, դուք գաք ասեք, որ 2021-ին արեցինք այս աշխատանքը, բերեցինք տրամաբանական ավարտին». Խաչատուր Սուքիասյան

Նոյեմբեր 03,2023 16:32

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին (լուսանկարում) ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ ԵԱՏՄ-ում աշխատող հայ պաշտոնյաներ ու դեսպաններ ունենք, որոնք մեզ պիտի ասեն, թե ի՞նչ հնարավորություններ կան. «Հաշվետվություն ձեզ տալի՞ս են, որ մենք այս աշխատանքն ենք կատարել, կան այսպիսի գործարաններ, կան քաղաքական մարդիկ, որոնք Հայաստանի նկատամբ լավ են տրամադրված, այդ փաստաթղթային բազան կա՞, որի վրա աշխատեն, սկսենք գեներացնել, որ մենք շարունակություն ապահովենք ներդրումների»:

Մնացական Սաֆարյանը պատասխանեց, որ բնականաբար, այդ աշխատանքը կատարվում է, ու ԱԳՆ-ն ունի գործառույթ տնտեսական ուղղվածությամբ. «Դեսպանությունների կողմից մշտադիտարկվում են այն հնարավորությունները, որոնք կան այդ երկրում, եւ Հայաստանը որտեղ կարող է ներգրավված լինել: Առանձին դեպքերում դեսպանությունները աջակցում են տարբեր ոլորտային նախարարներին այցերի ընթացքում, պայմանավորվածությունների ձեռքբերմանը, նաեւ ստեղծում են գործարարների համար առանձին հարթակներ, որպեսզի գործարար շրջանակների հետ կապերը կոնկրետ երկրի ուղղությամբ սերտանան եւ ընդլայնվեն»:

Սուքիասյանը արձագանքեց. «Մենք կարո՞ղ ենք փակ նիստ անենք, դուք գաք ասեք, որ 2021-ին արեցինք այս աշխատանքը, բերեցինք տրամաբանական ավարտին, հանձնեցինք էկոնոմիկայի նախարարությանը, կամ էներգետիկային, ունեցանք այսքան ներդրում, ունեցանք այսքան շարունակելիություն: Կարո՞ղ ենք ձեզ մեկ ամիս ժամանակ տալ, որ այդ բոլոր փաստաթղթերը հավաքեք, հրավիրենք, հասկանանք ինչ է: Թող հանրությունն իմանա, որ ԱԳՆ-ն բավականին լուրջ աշխատանք է կատարում եւ այսօր, որ ՀՀ-ում ունենք տնտեսական աճ, նրանց ներդրումը նույնպես կա»:

Փոխնախարարը խոստացավ, որ մեկ ամիս անց այդ հաշվետվությունը կներկայացնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930