Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար`82 դրվագ. ուժի մեջ է մտել հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը

Նոյեմբեր 03,2023 16:30

2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):

Ա.Ա.-ի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով, նշանակվել է տուգանք՝ արարքը կատարելու պահին գործող նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով: Նշանակված պատիժները մասնակի գումարելու արդյունքում՝ Ա.Ա.-ի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 2 մլն 630 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):

2022 թվականի սեպտեմբերի 13-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում էր կայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Դատախազը 2023 թվականի փետրվարի 8-ին հաստատել էր Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին, որը դատարանի՝ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ, բավարարվել էր:

Այսպիսով, հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930