Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքը որոշել է, որ մենք պետք է հանդես գանք «Armenian brandy» աշխարհագրական տեղանունով». Վահան Քերոբյան

Նոյեմբեր 03,2023 15:59

ԱԺ եվրոինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, խոսելով հայկական կոնյակի մասին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. «Արդեն ԵՄ գործընկերների հետ համաձայնեցրել ենք բրենդը՝ աշխարհագրական այն տեղանունը, որը պետք է ընդգրկի որոշակի որակի չափանիշների բավարարող հայկական կոնյակի արտադրությունը: Ներգրավել ենք խոշոր խաղացողների, խոշոր բրենդինգային ընկերությունների: Համայնքը որոշել է, որ մենք պետք է հանդես գանք «Armenian brandy» աշխարհագրական տեղանունով»:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն առաջարկեց, որ օրենսդրությամբ մշակեն հայկական կոնյակի համար չափանիշներ, ինչպես շոտլանդական վիսկիի համար մշակվել է Մեծ Բրիտանիայում. «Տեղեկություններ կան, որ խաղողի սպիրտ է ներկրվում Հայաստան, ու դա օգտագործվում է՝ հայկական արտադրատեսակներ պատրաստելու համար, ու դա չի մակնշվում, միգուցե օրենսդրական բացթողումներ կան: Մարդիկ պիտի տեսնեն դրսում, որ որակի հսկողություն կա, մարդիկ պիտի հաստատ իմանան, որ իրենք խմում են այն, ինչ կա պիտակի վրա»:

Քերոբյանը պատասխանեց, որ խաղողի սպիրտ ներմուծելու արգելքներ չկան Հայաստանում: Ինչ վերաբերում է «Armenian brandy»-ին, Քերոբյանն ասաց, որ շատ դժվար կլինի հասնել նրան, որ մեր բրենդը հենց սկզբից ամենալավ որակին համապատասխանի. «Վերջնական նպատակն այն է, որ «Armenian brandy» աշխարհագրական տեղանունը ասոցացվի ՀՀ-ում արտադրված բարձրակարգ ապրանքի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930