Փաստինֆո. ԱՄՆ պետքարտուղարությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նաեւ նոր գործարարներ։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել նաեւ գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։
«Պետդեպարտամենտը [սև] ցուցակում ավելացնում է հետևյալ անձին <…>՝ կապված Ռուսաստանի Դաշնության տնտեսության տեխնոլոգիական հատվածում իր աշխատանքի կամ նախորդ աշխատանքի հետ՝ Գլեբ Ռոմանովիչ Տրոցենկո»… հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Բացի այդ, նշվում է, որ [սև] ցուցակում ներառվում անձնական ակտիվները և են Տրոցենկոյի ընտանիքի կողմից օգտագործվող ներդրումային գործիքները։
Նշենք, որ Գլեբ Տրոցենկոն Ռոման Տրոցենկոյի որդին է։ Այն նույն Տրոցենկոյի, որին Փաշինյանի իշխանությունը հանձնել է ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը՝ դրանք խլելով նախկին սեփականատերերից։
ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթում նշվում է, որ Տրոցենկոյի ընտանիքը համարվում է մտերիմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։
Կարդացեք նաև
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռոման Տրոցենկոն ԶՄՊԿ-ի իր բաժնետոմսերը հանձնել էր որդուն, եւ 2022 թվականի ապրիլից հենց նա է հանդիսանում ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը։ Սա ենթադրում է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են տարածվել նաեւ ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի վրա։ «Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ Պետական գույքի կառավարման կոմիտեից։
Լուսանկարում՝ Գլեբ Տրոցենկոյի հայրը՝ Ռոման Տրոցենկոն