Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է առաջ շարժվել Փարիզում ընթացող միջազգային մրցաշարում:
Երրորդ շրջանում Խաչանովը 4:6, 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել մեկ այլ ռուսաստանցու՝ Ռոման Սաֆիուլլինի նկատմամբ: Դիմակայությունը տեւել է 2 շամ 9 րոպե: Քառորդ եզրափակչում Խաչանովը ուժերը չափելու է Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)-Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) զույգի հաղթողի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ