Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՄ-Վրաստան հարաբերությունների ընթացքից է կախված լինելու, թե ինչ հարաբերություններ կարող է Հայաստանն ունենալ Եվրամիության հետ»․ Արման Եղոյան

Նոյեմբեր 03,2023 14:27

«Մենք ի՞նչ քաղաքական նպատակ ունենք Եվրամիության հետ համագործակցության առումով։ Եվ արդյոք իրենք ունե՞ն մեզանից ակնկալիք՝ մեր մոտեցումներում աշխարհաքաղաքական փոփոխությունների տեսանկյունից»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Պարույր Հովհաննիսյանն ասաց․ «Մեր նպատակն է հնարավորինս զարգացնել հարաբերությունները ու գործընկերությունը Եվրամիության եւ անդամ երկրների հետ։ Դա քաղաքական նպատակ է, եւ դրա համար կա համապատասխան գործողությունների ծրագիրը։ Նույն Վրաստանի դեպքում անդամակցության որոշումը պետք է լինի տարվա վերջին, սպասենք եւ կտեսնենք ինչպես այդ գործընթացը կավարտվի։ Կարծում եմ՝ այդ նպատակին ուղղված իր գործողությունները Վրաստանն արել է»։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, որ իր տպավորությամբ Եվրամիությունը Հարավային Կովկասում վարում է համապարփակ հարաբերություններ հաստատելու քաղաքականություն։ Այսինքն՝ փորձում է հարաբերությունները համատեղ զարգացնել տարածաշրջանի երկրների հետ։ «Հիմա դուք բերեցիք Վրաստանի օրինակը, բայց մենք տեսնում ենք, թե հիմա ինչ դժվարությունների առջեւ է կանգնել Վրաստանը՝ իրենց նպատակներին ամբողջությամբ հասնելու ճանապարհին։ Մենք տեսնում ենք՝ Եվրամիության մեր գործընկերները ինչ նախապայմաններ են էլի ու էլի առաջ քաշում։ Ու այդ հարաբերությունների ընթացքից է նաեւ կախված լինելու, թե մենք ինչ հարաբերություններ կարող ենք ունենալ Եվրամիության հետ»,- ասաց Եղոյանը։

Նա հավելեց, որ Արմեն Գեւորգյանի հարցի պատասխանը ներկայում գտնվում է մշակման փուլում։ «Վարչապետը ասաց շատ պարզ, որ մենք պատրաստ ենք այնքան գնալ առաջ, ինչքանով դա հնարավոր կլինի Եվրամիության տեսանկյունից։ Եվ հիմա այս շաբաթների ընթացքում ձեր հարցի պատասխանը ձեւավորվում է, միգուցե մի քանի ամիս հետո կարող ենք ավելի հստակ պատասխան ունենալ»,- ասաց Եղոյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930