Իտալիայի Տերրասինի քաղաքում ընթանում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Աշոտ Նադանյանը եւ Ռաֆայել Վահանյանը:
Ութերորդ տուրից հետո 50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը 5,5 միավորով ընթանում է 9-րդ տեղում: Նա մեկ միավոր է զիջում առաջատարին: Իսկ ահա Աշոտ Նադանյանը 5,0 միավորով առայժմ 17-րդն է:
Ավագ վետերանների պայքարում (65 տարեկանից բարձր) Ռաֆայել Վահանյանը վաստակել է 6,0 միավոր ու ընթանում է մրցաշարային աղյուսակի իներորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև