Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միջազգային հանրության կողմից Սյունիքի նկատմամբ հատուկ ուշադրությունը տեսնում ենք ամեն օր»․ ԱԳ փոխնախարար

Նոյեմբեր 03,2023 13:51

«Եվրոպական դիտորդների մանդատի ընդլայնումն ու ուժեղացումը մեր օրակարգում է։ Կան դրական արձագանքներ Եվրամիության եւ անդամ երկրների կողմից»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ քաղաքական առումով Հայաստան-ԵՄ համագործակցությունը զգալի ավելանում է։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին եւ Ադրբեջանի նախագահի՝ բանակցություններին մասնակցելուց հրաժարվելուն՝ փոխնախարարն ասաց, որ թե՛ Եվրամիության, թե՛ այլ գործընկերների կողմից ջանքերը շարունակվում են՝ գործընթացը բանակցային փուլ վերադարձնելու համար։ «Ակնկալում ենք Գերմանիայի արտգործնախարարի թերեւս պատմական այցը, քանի որ առաջին երկկողմ այցն է։ Դա նաեւ ցույց է տալիս Գերմանիայի նվիրվածությունն այս գործընթացին՝ որպես Եվրամիության ծանրակշիռ անդամ»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը՝ հիշատակելով նաեւ Ֆրանսիայի ու այլ այլ երկրների ջանքերը։ «Հայկական կողմը բազմիցս հայտնել է այն սկզբունքները, որոնցով պատրաստ է շարունակել այդ գործընթացը եւ այն հասցնել ավարտին»,- ասաց նա։

Փոխնախարարը նաեւ հավելեց, որ զգալիորեն ավելացել են Սյունիք այցելությունները, Սյունիքի նկատմամբ քայլերն ու ուշադրությունը։ «Տեսել եք աննախադեպ ակտիվությունը, այցերի հաջորդական շարանը։ Թերեւս բոլոր այցելություններում կա թե՛ Սյունիքը, թե՛ Վայոց ձորը։ Գերմանիայի արտգործնախարարն էլ կայցելի մի շարք մարզեր՝ հանդիպելու թե՛ բռնի տեղահանված անձանց հետ, թե՛ Եվրամիության դիտորդներին։ Այդ հատուկ ուշադրությունը Սյունիքին մենք տեսնում ենք ամեն օր, տեսնում ենք տարբեր պրոյեկտներ, որոնք ուղղված են Սյունիքի դիմակայության բարձրացմանը, որպեսզի բնակչությունը զգա միջազգային հանրության ուշադրությունը։ Չկա երկիր, որը ներկայացված է Երեւանում դեսպանության մակարդակով, եւ այս կամ այն պրոյեկտը չիրականացնի Սյունիքում։ Եվ կարծում եմ՝ այս արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930