Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ. Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 03,2023 14:44

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ: Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա :

Սա են, թերևս, «դաշնակցային ճիշտ» պատկերացումները:

Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա «դաշնակցից», Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինի հայի գլխին, որ լինի «դաշնակիցը»:

Հ.Գ. Իսկ հետաքրքիր է, օրինակ՝ Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և ՀՀ-ի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ ի՞նչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Սա այն տղեկը չէ՞, ում թիկնապահները կասկադում բռնել էին մարդու ձեռքերից, որ ինքն անարգել թքի նրա երեսին: Սա այն տղեկը չէ՞, որ նույն կասկադում, նույն թիկնապահներով շրջապատված՝ կոկորդով մեկ պոռում էր հեռախոսի մեջ. «Ինձ վեց հատ պերեգավորշչիկ ուղարկեք»: Ինչքա՞ն պիտի իշխանավոր – իշխանավոր խաղաս, թքո՛ղ նախագահ:

  2. Anonymous says:

    Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանը չգիտի, որ միջազգային հարթակներում նա ա) չի ներկայանում որպես գործընկեր այլ որպես որոշակի դիրքորոշում ունեցող պետական անձ և բ) այո, *նույնիսկ շփվելը* բոլոր կողմերը, ամենուրեք համարում են ցուցադրական ժեստ: Արդեն հազարից ավել են ապացույցները իշխանավորների անգրագիտության, լպիրշության ու անարժանապատվության:
    Այո, սա նույն Ալենն է, հիմա էլ *թքում է* Զախարովայի երեսին` պաշտպանված ԱԺ-ի համատարած անտարբերությամբ: Ոնց որ ոչխարների հոտ լինի ՀՀ ԱԺ-ն: Մենք այս ամենը հասկանում, ասում ենք, ո՞նց է որ ԱԺ-ում մեկը չկա հստակ ու հակիրճ պատասխանելու այս հիմարի հարցին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930