Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Աստանայում մասնակցում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն 7 միլիարդ դոլար է ներդրել Լեռնային Ղարաբաղի վերականգման համար:
Ալիևի խոսքով` 2024թ. Ադրբեջանը նախատեսում է հատկացնել ևս 2,4 միլիարդ դոլար: Անդրադառնալով Ղարաբաղի բնակեցմանը` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մինչև 2026թ․ վերջ նախատեսվում է Ղարաբաղ և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուր» վերադարձնել ավելի քան 140 հազար մարդու։
Ադրբեջանի ղեկավարը թյուրքական պետությունների ղեկավարներին նաև կոչ է արել մեծացնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում: