Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանությունները հնարավոր չէ կասեցնել պոեզիայով, բայց սա համարեք ևս մի նոր նախազգուշական ճիչ». կատալոնացի գրող

Նոյեմբեր 03,2023 11:44

Կատալոնացի գրող եւ մշակութային գործիչ Ալբերտ Քլարամոնթը բաց նամակը է գրել կատալոնական  «Nova Tarrega» կայքում՝  ուղղված միջազգային հանրությանը։

Մի քանի օր է, ինչ ցնցող, սարսափելի ու հանցավոր լուրեր  են   պտտվում, թեկուզ  փորձում  են  տեղ գրավել լրատվամիջոցներում, սակայն հաճախ՝ առանց հաջողելու։ Դա Ղարաբաղի կամ, Արցախի հայ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիայի նոր վերածնունդն էր։

Տեղեկություններ են տարածվել, որ մի խումբ թուրք մտավորականներ, այո, թուրքեր, նամակ են հղել ՝ խնդրելով միջազգային հանրության միջամտությունը՝ դադարեցնելու նմանատիպ, ինչպես հարյուր տարի առաջ էր, արցախահայերի  նոր ցեղասպանությունը։ Նրանք ստորագրում են այս հրապարակային նամակը, իսկ Էրդողանի նման ոչ ժողովրդավարական ռեժիմ ունեցող երկրում  իրենց ձայնն են բարձրացնում  թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Բասքին Օրանը, Սաիթ Չեթինօղլուն, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, լրագրող Արիս Նալչին, իրավապաշտպան Էրեն Քեսքինը և այլք: Նրանք պնդում են, որ պետք է ասել հետևյալը. «Կրկնում ենք՝ կանխել ցեղասպանությունները չի նշանակում սպասել դրանց կատարմանը, հետո միջամտել։ Ցեղասպանության կանխարգելումն առաջին հերթին ակտիվ միջոցներ ձեռնարկելն է»։ Նրանք  հստակ ասում են, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ցանկացած երկրի քաղաքացի լինելու իրավունքն ազատորեն իրացնելու իրավունքը պետք է երաշխավորված լինի»։

Ադրբեջանի բռնատիրական կառավարության ագրեսիան շարունակվում էր ամիսներ շարունակ՝ այնտեղ գտնվող հայ բնակչության լիակատար շրջափակմամբ, որը, ըստ մայրաքաղաք Ստեփանակերտից ստացված հաղորդագրությունների, առաջացրել էր սով, հիվանդություններ, հանգեցրել բազում սովյալների մահվան։
Ադրբեջանցի ագրեսորները թույլ չտվին մարդասիրական և պարենային  օգնություն փոխանցել շրջափակված արցախահայությանը՝ հավանաբար փորձելով հասնել այն էթնիկական զտումներին, որոնց նրանք ձգտում էին։

Այժմ,  պարզ է դառնում,որ  նրանք իրականացրել են հայ  բնակչությանը ուղղակիորեն կոտորելու ծրագիր՝ թուրքական ռազմական օգնությամբ՝ հարձակվելով անկլավի վրա՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու պատրվակով։ Այս պահին հայկական նոր սփյուռք է կազմավորվում՝ հազարավոր մարդիկ, ովքեր կարողացել են հասնել Հայաստան, սակայն Արցախի բնակչությունը մոտ հարյուր քսան հազար մարդ էր, որոնք ամիսներ շարունակ առանց ջրի ու սննդի էին մնացել՝ ի դեմս Աշխարհի լռությանը:

Եթե ​​թույլ տաք, ասեմ, որ ես այնտեղ եմ եղել և լսել եմ նրանց խոսակցությունները, տեսել եմ նրանց  հրաշալի եկեղեցիները, որտեղ աղոթում էին ու անիծում ագրեսորին։  Այնտեղի մարդիկ միշտ իմ անձի մի մասնիկն են լինելու, և ես չեմ կարող մոռանալ նրանց, և դրա համար ես չեմ փոշմանում։ Այլ ճանապարհ ես հիմա չգիտեմ, քան իմ համերաշխությունը հայտնելու Արցախում  ծնված բանաստեղծին,  նրա բանաստեղծություններից մի քանիսը իսպաներենից թարգմանելով կատալերեն։

Սլավի-Ավիկ Հարությունյանը բանաստեղծ է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Ծնվել է  Ղարաբաղում, նա առաջին անգամ տպագրել է տասնհինգ տարեկանում, ծառայել է խորհրդային բանակում՝ Սիբիրում։ Ավարտել է  Ռուսաստանի կինեմատոգրաֆիական ինստիտուտի կինոսցենարական  բաժինը, սովորել է և Մոսկվայի Արվեստի և մշակույթի համալսարանի  ասպիրանտուրայում, եղել է «Ռուսֆիլմ» կինոընկերության գլխավոր պրոդյուսերը։ Նրա բանաստեղծությունները բացի հայերենից՝ հայտնի են ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և կատալերեն լեզուներով։

Այժմ  իմ այս նամակում դուք կարող եք ծանոթանալ  դրանցից մի քանիսի իմ թարգմանություններին ։ Նրանք արտահայտում են հարևանների կողմից շարունակաբար սպառնացող հողի, մշակույթի և մտածելակերպի ողջ ցավն ու հպարտությունը, որոնք, ինչպես արդեն գիտենք, իրականացրել են հայ բնակչության որոշ հատվածի  հետ, արմատախիլ անելով դարեր շարունակ այնտեղ ապրած մարդկանց։ Բայց երբեք  ոչինչ հնարավոր չէ  ջնջել, հիշողությունը և նրա ազգային մշակույթը չի ջնջվում։

Սլավի Ավիկ Հարությունյանը մեզ ասում է.
« հիմա
հանգիստ եմ ապրում-
խաղաղ

հեռացող օրերը
հիշվում են մանրակրկիտ
ժամ առ ժամ

անգամ՝
հրեշտակներ են
հայտնվում
գիշերներին

և պատմում են
մտերմիկ-որ իրենց հնարել են
մեր
մոլորված օրերը»։

Ի համերաշխություն իմ գործընկերոջ և ընկերոջ՝ բանաստեղծ Սլավի Ավիկ Հարությունյանի և նրա հայրենի Արցախի  բնակիչների հայտնված ծայրահեղ  դժվարին իրավիճակին, ես այստեղ հրատարակում եմ նրա «Հայաստան» բանաստեղծության իմ թարգմանությունը, որը տպագրվել է Մեքսիկայում  «Dios se ha perdido entre nosotros»   (Աստված մոլորվել է մեր մեջ) նրա իսպաներեն վերջին գրքում, որը հայերենից իսպաներեն է թարգմանել  Նարինե Այվազյանը։

ՀԱՅԱՍՏԱՆ

ամառվա
լուսաբացի
ղողանջներում
բաց երկնքի տակ
գմբեթներն այս
եկեղեցիների
ասես
հովանոցներ են
Աստծու
մատներից
օդում
խաղաղ
կախված» :
Ցեղասպանությունները, անշուշտ, հնարավոր չէ կասեցնել բառերով, պոեզիայով, բայց սա համարեք ևս մի նոր նախազգուշական ճիչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930