Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում չկա մի կառավարություն, որը կարող է 3-4 օրում անցնցում ընդունել 100 հազարից ավելի փախստական, մեր միջազգային գործընկերները զարմացած են»․ Արարատ Միրզոյան

Նոյեմբեր 03,2023 11:08

«Ընթացիկ տարին չի ընթանում այնպես, ինչպես մենք փորձում էինք։ Նկատի ունեմ ամենաթարմ օրինակը՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումնեը, պրոցես, որի արդյունքում ԼՂ հայ բնակչությունը չունեցավ այլ ելք, քան փրկվելու համար լքել իրենց բնօրրանը, հայրենիքը։ Դրա հետեւանքով մենք այսօր ունենք 100 հազարից ավելի փախստականներ, որոնց կարիքները հոգալը, պատշաճ, արժանապատիվ ու երկարաժամկետ լուծումներ տալը մասնակիորեն նաեւ ԱԳ ուսերին են նաեւ ծանրանում»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ այս հարցում միջազգային մեխանիզմներ են գործարկվել, էլի կգործարկվեն՝ այդ թվում՝ նաեւ հումանիտար բնույթի միջազգային լայն օգնություն ապահովելու համար։ «Ես կարող եմ վստահաբար պնդել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում, առանց որեւէ խնդրի 3-4 օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, եւ դա որեւէ ալեկոծություններ չառաջացնի՝ սկսած ներքաղաքական կյանքից, ավարտված տնտեսական, սոցիալական համակարգերով։ Մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ հարկ են համարում նշել, որ դրականորեն զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից եւ կազմակերպվածությունից։ Եվ շատ սիրելի օրինակն այն է, որոնք հանդիպումից հանդիպում կրկնում են մեր միջազգային գործընկերները, որ նույնիսկ վրանային ավաններ չկազմակերպվեցին»,- հավելեց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ է առաջացնում։ «Սա փորձ է՝ մեզ շեղել, եւ հիմնական բարդություններ է առաջացնում մեր հիմնական օրակարգում, հիմնական արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ։ Եթե ավելի մասնավորեցնենք, թե դա ինչպես պետք է արվի, դա մեր խաղաղության օրակարգն է եւ ՀՀ 4 հարեւանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում՝ սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձեւավորումը։ Մեր խորին համոզմամբ՝ սա է այն միջավայրը, որում ՀՀ-ն կարող է եւ շանս ունի եւ շարունակական իր գոյությունն ապահովել եւ զարգանալ»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930