Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տեղակալ Հարություն Գուլյանը յուղալի պաշտոններ սկսել է ստանալ 2018 թվականից հետո։ Գուլյանը մինչ 2018 թվականը եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում որպես հսկիչ, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ դրանից առաջ՝ մի քանի ՍՊԸ-ներում խորհրդատու վաճառող, եւ այլն:
2018 թվականի շրջադարձերից հետո, Երեւանում ծնված եւ մեծացած՝ Արագածոտնի մարզի ներկայիս փոխմարզպետը դարձավ այն ժամանակվա տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնականը, տեղակալը:
Ուշագրավն այն է, որ փոխմարզպետ Գուլյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2-ն էլ՝ Երեւանում։ Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարաններից առաջինը ձեռք է բերել 2013 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, երբ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում մենեջեր էր աշխատում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել պաշտոնավարման տարիներին՝ 2021 թվականին, Աջափնյակ վարչական շրջանում, երբ արդեն զբաղեցնում էր փոխմարզպետի պաշտոնը։
Տեղեկացնենք, որ 2016 թվականին Գուլյանը գնել է 2012 թվականի արտադրության, Suzuki մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար եվրո եւ 16 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվները եւ կրիպտոարժույթները կազմել են 133 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 300 հազար դրամ։ Փոխնախարարի՝ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 283 հազար դրամ, որից 10 մլն 441 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
Կարդացեք նաև
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում