Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց մարտունակ բանակի ի՞նչ է սպասում մեզ. «Ազգ»

Նոյեմբեր 03,2023 10:24

Նիկոլ Փաշինյանը վաղուց է կորցրել իրականության զգացողությունը, այլապես շաբաթասկզբին չէր հրապարակի իր, այսպես կոչված, տեսլականը Հայաստանը փաստորեն բանակազրկելու, միայն սահմանապահ զորքով սահմանափակվելու, զինված ուժերը միայն զորանոցներում պարփակելու վերաբերյալ: Որքան արտառոց՝ նույնքան խառնափնթոր մի տեսլական, որի հակասությունները ոչ միայն աշխարհագրական մեր դիրքին ու շրջապատին են վերաբերում, այլեւ՝ ինքնիրեն: Դա նման է առանց հովիվ եւ հովվաշան ոչխարներին արոտավայր ուղարկելուն, սոված գայլերի ոհմակի միջով անզեն անցնելուն, վերջապես՝ հակաբնութենական մի երեւույթ՝ ինքնապաշտպանական բնազդից ու միջոցներից զրկված կենդանիների, որոնք դատապարտված են ոչնչացման, այս պարագայում՝ ինքնաոչնչացման:

Չկա՞ր, չկա՞ որեւէ հայ պատմաբան, որ «Գերագույն հրամանատարին» սովորեցներ, հուշեր սեփական պետության պատմությունից Ճորա պահակի՝ հայկական անկլավի պարագան, Դերբենդի՝ մերօրյա հասկացությամբ՝ հավաքական անվտանգության յուրօրինակ փաստը, երբ հայկական զորագնդերն էին, Սյունյաց իշխանների ղեկավարությամբ եւ հարեւան պետությունների ու հատկապես Պարսկաստանի ֆինանսավորմամբ, պաշտպանում այդ պահակակետ-ամրոցը քոչվոր ցեղերի ներխուժումից: Չմոռանալով հայկական այրուձին՝ տարածաշրջանի մեծահռչակ հեծելազորի անցած մարտական ուղին՝ դարերի ընթացքում:

Եթե նույնիսկ մեր սահմանների ամբողջ երկայնքով մեկ, ամեն մի մետրի վրա սահմանապահ մեկ զինվոր կանգնեցնենք, ինչպես Նիկոլի տեսլականն է թելադրում, սակայն չունենանք կազմակերպված պաշտպանական համակարգ, այսինքն բանակ, ապա գերռազմականացված մեր տարածաշրջանում Հայկական պետականությունը չի կարող գոյություն ունենալ: Դժվա՞ր է հասկանալ:

Երկրագնդի ամենահզոր ու երկարակյաց կենդանիներից կոկորդիլոսը մեռնում է ոչ թե բնական մահով, այլ՝ երբ կորցնում է իր… ատամները: Զրկվում է պաշտպանվելու, հարձակվելու, սնվելու եւ սերնդագործելու կարողությունից ու… մեռնում:

Առանց մարտունակ բանակի ի՞նչ է սպասում մեզ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930