Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ հավաքեց Հայաստանի ղեկավարության հանդեպ իր դժգոհությունների «փունջը» ու ներկայացրեց այն իր հերթական ճեպազրույցի ժամանակ: Աննա Հակոբյանը գնացել էր Կիեւ, Ալեն Սիմոնյանը շփվել էր իր ուկրաինացի գործընկերոջ հետ, Փաշինյանը Գրանադայում հանդիպել էր Զելենսկուն, Մալթայում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել էր «հակառուսական» (այսինքն՝ «ուկրաինամետ») միջոցառմանը: Գումարած դրան՝ ՀՀ իշխանության հետ առնչություն ունեցող լրատվամիջոցները «ռուսատյաց» հրապարակումներ են անում:
Հավանաբար, Կրեմլի «տարբեր աշտարակների» միջեւ կան հայացքների որոշակի տարբերություններ, կամ էլ առնվազն՝ դերաբաշխում, որովհետեւ Զախարովայի (Լավրովի) հայտարարությունները հայկական թեմայով շատ ավելի կարծր են, քան Պեսկովի (Պուտինի): Ինչից կարելի է եզրակացնել, որ այս պահին, համենայնդեպս, Ռուսաստանի կողմից ՀՀ հանդեպ բացահայտ ոչ բարեկամական քայլեր չեն սպասվում:
Սկզբունքային առումով, ինչպես արդեն բազմիցս գրել եմ, ճիշտ եմ համարում Հայաստանի անվտանգության, այսպես ասած, «աղբյուրների դիվերսիֆիկացոմը»: Այլ հարց է, թե ինչպես է դա պետք անել: Մասնավորապես, ինձ թվում է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում պետական մակարդակով պետք է պահպանել կատարյալ չեզոքություն: Անձամբ ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդն արժանի է մեծ հարգանքի, քանի որ արդեն մեկուկես տարի է՝ դիմագրավում է արտաքին ագրեսիային: Նույնը, ի դեպ, կարելի է ասել այդ երկրի նախագահ Զելենսկու մասին, քանի որ նա, ի տարբերություն Հայաստանի վարչապետի, կարողացել է կազմակերպել ինքնապաշտպանությունը: Այդ պատճառով Փաշինյանի եւ Զելենսկու միջեւ զուգահեռներն ինձ անտեղի են թվում:
Բայց դա իմ՝ մասնավոր անձի, կարծիքն է: Հայաստան պետությունը չպիտի խառնվի Արեւմուտք -Ռուսաստան կամ Արեւմուտք -Արեւելք հակամարտությանը: Դրանք մեր մասշտաբի խաղեր չեն, եւ սխալներն, ինչպես տեսանք, մեզ վրա շատ թանկ են նստում:
Կարդացեք նաև
Նույն չեզոքությունը պետք պահպանել «Համաս»-Իսրայել հակամարտության հարցում: Մեզանում դա նույնպես երբեմն դիտվում է «արեւմտամետ-արեւելամետ» խաղի տեսանկյունից, եւ, դրանից ելնելով, «խորը վերլուծություններ» են արվում: Սակայն նախ՝ խնդիրն այստեղ ակնհայտորեն ավելի բարդ է, երկրորդ՝ դա բացարձակապես մեր, նկատի ունեմ՝ հայկական պետության, գործը չէ:
…Բացառված չէ, որ «աշխարհի մեծերի» հետ գլոբալ խաղերի մեջ մտնելը ինչ-որ բերկրալից պահեր է պարգեւում թերարժեքության բարդույթներ ունեցողներին: Բայց դրանք զուտ անձնական հաճույքներ են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իրական ինքնապաշտպանությունն այն կլիներ, ու դրա կազմակերպումը՝ «հարգանքի արժանի», եթե Ուկրաինայի նախագահը կարողանար երկիրը զերծ պահել իր ձեռքով կրակից շագանակներ հանելու՝ ՆԱՏՕ-ի նկրտումներից: Թե չէ մոտ 100 000 զոհերի հաշվին ու հնգապատիկ Հայաստանի չափ (դա՝ դեռ հիմա) հողերի կորուստով «ինքնապաշտպանությամբ» հիանալը մոտավորապես նույնն է, ինչ 2018-ին ներդրվածների մեջ ելք տեսնելը:
I agree, The Zelenski government simply became a tool in Western hands. Remember the delegations that the Russians sent to NATO and to the Americans in the months preceding the war to negotiate a soft resolution of the crisis. Remember also the Minsk accords that were mostly disregarded by the western bloc. Russia realized that it was no longer taken seriously, that the West did not even consider it worthy to sit around a table with Russia and it decided to attempt to get that respect with force, unsuccessfully until now given the sheer power of the West!
1. Պայմանավորվածությունները, իրականությունը կերտվում է հիշատակված *փունջի* պահերում: Հետո կնքվում է փաստաթուղթ, որը երկու կողմն էլ խախտում են, նայած փոփոխվող իրականությանը:
Մոռացե՞լ եք նիկոլ-ալիև լիֆտում (ափսոսում եմ ասել *վերելակ* հայերենը ախտոտող այս սրիկայի առիթով) խոսակցությունը: Շատ շուտով դրանից հետո *մահացավ* երրորդ ու միակ ներկան` նիկոլի-մարմնի-պաշտպանը: Ընդամենը միասին լիֆտ էին վերցրել…
2. Ինչ վերաբերվում է *զուտ անձնական հաճույքներին*, էլ ինչ պիտի գա հայրենիքիդ գլխին որ կամենաս լսել ու տեսել, որ պետությունդ սպասավորում է աթոռը հեծած վարչապետի անձնական հաճույքները: Նա սկզբից էլ չէր թաքցնում այս դրվածքը: Երիտասարդներին սա դուր էր գալիս 2018-ին: Եղավ պատերազմ ու հիասթափության ու ամոթի ալիքը ամրագրեց Ձեր ասած չեզոքությունը:
3. Հայաստանում պետականությունը այսօր ծառա է նիկոլին: Եվ այս էր մեծ պլանը անանուն թշնամու (որի երկարացուկն է մասնավորապես ՆԱՏՕն) ու *սպոնսորեց* 2018-ը:
Կապիտալիզմը ճգնաժամ է ապրում ամբողջ աշխարհում, որի պատճառներից մեկը եկամտի բարձր տոկոսներն են, երկրորդ պատճառը՝ ստրկատիրական վարձու աշխատանքն է, երրորդ պատճառը՝ հանրային մասնավոր սեփականության բացակայությունը՝ ասենք, գյուղի ողջ տարածքը գյուղի ընտանիքների հանրային մասնավոր սեփականությունը պետք է լինի: Գլոբալիստների լուծումները շատ պրիմիտիվ են՝ չկա արցախահայություն Արցախում, չկա Արցախի խնդիր, չկա մասնավոր սեփականություն՝ չկա կապիտալիզմի ճգնաժամ, չկան պետություններ՝ չկան պատերազմներ պետությունների միջեւ, չկա մարդկություն՝ չկան համաճարակներ ու սով: Եթե մենք մեր գլոբալիստական լուծումները չառաջարկենք, ստիպված գնալու ենք այսօրվա այլասերված գլոբալիստների առաջարկած ճանապարհով, այսինքն՝ բնիկներին իրենց բնօրրաներից տեղահանում, միգրանտներին եւ քոչվորներին բնակեցնել բնիկների բնօրրաններում, սա բերում է եւ բնիկների եւ քոչվորների մարգինալացմանը, իսկ մարգինալներին կառավարել եւ դրանով խեղճացնել բնիկներին եւ քոչվորներին՝ խաղուպար է: Ո՞րը պետք է լինի մեր գլոբալիստական լուծումները, որը պետք է սկսել իրականացնել արդեն այսօր մեր մեջ, հետո կտարածվենք: Մտածող մարդիկ թող իրենց ճիշտ թե սխալ գաղափարներն առաջարկեն, կարեւորը չնստենք թախտին ու սպասենք բախտին:
Օրինակի համար: Առաջինը, բարձր տոկոսներն այլ կերպ նշանակում է մենաշնորհ, եթե մենաշնորհությունը թողնենք մասնավորի վրա, նա շատ արագ կայլասերվի, կդառնա օլիգարխ, մյուս կողմից եթե տոկոսները ցածր են, սա էլ բերում է մրցակցության կորստի եւ որակի անկման, իսկ լավագույն չափը կարող է որոշել միայն կենտրոնացված համակարգը՝ ընտանիքը, համայնքը, պետությունը,.., որն էլ ընտրվում է այն կազմող սուբյեկտների կողմից: Երկրորդը, վարձու աշխատանքը վարձու աշխատողից պահանջում է լիքը լուրջ մեխանիզմներ, որոնք սեփականատիրոջը կզսպեն այլասերվելուց, ասենք, արհմիություններ, բայց դրանք աշխատում են զարգացած քաղհասարակություններում: Մենք պետք է վարձու աշխատանքը օրենքից դուրս ճանաչենք եւ մտցնենք համատարած մասնավոր աշխատանք, որը շատ ավելի ունիվերսալ եւ արդյունավետ ձեւով կկառավարվի կենտրոնացված համակարգերի կողմից: Երրորդը, բնակարանը այդ բնակարանի ընտանիքի մասնավոր սեփականությունն է, շենքը այդ շենքի բնակարանների ընտանիքների մասնավոր սեփականությունն է՝ շենքի տակի հողի հետ միասին, համայնքի տարածքը համայնքի ընտանիքների մասնավոր սեփականությունն է, պետությունը՝ համայնքների մասնավոր սեփականությունն է..: Սեփականություն նշանակում է պատասխանատվություն եւ պարտավորություն, դու իրավունք չունես վատ վերաբերվես քո սեփականության հանդեպ, ինչպես ծնողն իրավունք չունի վատ վերաբերվել իր անչափահաս երեխայի հանդեպ, հակառակ դեպքում նրան կզրկեն ծնողական իրավունքից, մարդ իրավունք չունի ինքն իրեն վնաս տալու իր անառողջ կենսակերպով, հակառակ դեպքում նրան պետք է հիվանդանոցում պահել: Եւ ամենակարեւորը՝ երբ ստեղծենք նորմալ համակարգ, մեր բոլոր ռազմավարական միջոցները պետք է մեր կառավարման տակ լինեն, հատկապես ֆինանսները, շատերը չգիտեն, որ ամենահզոր պետությունը չունի սեփական ազգային դոլար, էլ ինչ խոսենք մեր ՝ազգային՝ դրամի մասին: Ովքեր ունեն պարտքեր, դրանք լավն են համարվում, իսկ ովքեր քիչ են սնվում, բայց պարտքեր չունեն, դրանք այսօրվա գլոբալիստների համար թշնամիներ են, որովհետեւ դժվար է նման անկախներին կառավարել: Լավագույն տարբերակը՝ չունենալ ոչ մի դրամ եւ միայն վստահության եւ խոսքի բարձր արժեքի հիման վրա կառուցել բոլոր տեսակի հարաբերությունները, սա էլ հնարավոր է նորմավորված ռեյտինգի պայմաններում, երբ նույն ռեյտինքի մասնագիտությունների մարդիկ իրար հետ շփվում են անվճար: Այնպես որ կոչ եմ անում չմնալ այսօրվա գլոբալիստների բարյացակամության հույսին, սրանք ամբողջ աշխարհը դարձնում են Արցախ առանց արցախահայության: Մտածող հայեր, արարեք գլոբալիստական գաղափարներ: