Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադեպային դիրքորոշում՝ իրավունքի չարաշահման հիմնախնդրի վերաբերյալ

Նոյեմբեր 03,2023 13:30

ՀՀ վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննելով 9 տարվա ազատազրկման դատապարտված Ալեքսանդր Բաղդագյուլյանի, Արթուր Հարությունյանի վերաբերյալ գործը (մաքսանենգության գործ), նախադեպային որոշում է կայացրել: Վճռաբեկ դատարանը թիվ ՍԴ/0060/01/19 որոշմամբ գնահատելով դատական վիճաբանությունների փուլում պաշտպանության կողմի վարքագիծը, հանգել է այն հետեւության, որ պաշտպանության կողմը կանխամտածված խոչընդոտներ է ստեղծել դատական քննությունը ձգձգելու նպատակով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պաշտպանական կողմի վարքագիծը՝ դատական վիճաբանությունների փուլում նիստին չներկայանալը, դատական նիստերը տեւական ժամանակով հետաձգելու միջնորդություններ պարբերաբար հարուցելը, այդ թվում՝ քրեական գործի նյութերը ծավալուն լինելու պատճառաբանությամբ ցուցմունք տալուն պատրաստվելու համար, այն դեպքում, երբ պաշտպանական կողմը նախաքննության ավարտից ի վեր ծանոթ է եղել քրեական գործի ողջ նյութերին, ակնհայտորեն վկայում է պաշտպանական կողմի` ցուցմունք տալու իրավունքից օգտվելու պատրվակով դատական նիստերն անհարկի ձգձգելու, դրանով իսկ գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու եւ իրենց իրավունքներից ոչ բարեխղճորեն օգտվելու` այդպիսիք չարաշահելու մասին:

Վճռաբեկ դատարանն (2023 թվականի սեպտեմբերի 29) արձանագրել է նաեւ, որ դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքներից բարեխղճորեն օգտվելու պարտականությունը ենթադրում է նաեւ համապատասխան դատավարական գործողությունն օրենքով սահմանված փուլում կամ ժամանակին իրականացնելու պահանջի պահպանում՝ այն բացառությամբ, որ կներկայացվեն սահմանված կարգից շեղվելու ողջամիտ եւ օբյեկտիվ պատճառներ։

«Առավոտ» օրաթերթ
02.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930