Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր ճակատագրերով 120․000 մարդկանց ապրումակցել է պետք

Նոյեմբեր 02,2023 21:21

«Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմն առաջիններից մեկն էր, որ Արցախից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրեց։

Կազմակերպության մեծ մասն այդ օրերին  Կոռնիձորում եւ Գորիսում էր։ Կազմակերպության ներկայացուցիչ  Արփինե Մկրտչյանը այս էլ որերորդ անգամ իր թիմի հետ  իրադարձությունների կենտրոնում էր՝ փորձելով  կիսել մարդկանց ցավը։

ԱՐՓԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

«Ամենասարսափելին` որ զգացել եմ այս անգամ, տեղահանված արցախցու գրպանում չխկչխկացող տան բանալիներն էին․իմ տան դուռը բանալու կարոտն զգացի, ու ծանրություն իջավ սրտիս»,-ասաց Արփինեն։ Ակամա հիշում է 44-օրյա պատերազմի հետո՝ 2021թ-ի այն օրերը, երբ էլի հումանիտար առաքելությամբ  սահմանամերձ դարձած Տեղ գյուղում էր եւ այնտեղ բնակվող միամիտ տատի հարցը իրեն՝ «ա թո, հյուրանցա՞ ես» (այ աղջիկ, ում ցեղի՞ց եսԱԴ) ։

«Երանի տվեցի՝ 2021թ-ի այդ օրերին։ Երբեք չեմ մտածել, որ կկրկնվի այս ամենը․երանի չլիներ, ու տեղաբնակ տատից իմ մեջ մնացած զգացումները տեղի կտային ամենամեծ պայքարին՝ իր հողին կպած հայ տատի արարելուն, հայրենաբնակությանը․ցավոք, կրկնվեց՝ ավելի թանձր իրականությամբ»,-նշեց Արփինե Մկրտչյանը։

Այս օրերին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն  Սյունիքի մարզի բնակավայրերում վերաբնակեցված արցախցի ընտանիքներին սնունդ եւ հիգիենայի պարագաներ է բաշխում։

«Գիտե՞ք  հոգու կարոտ ապրող մարդուն քո նյութական աջակցությունն դեռեւս պետք չի,նրան իր փառավոր անցյալի վերհուշի զրույցդ է պետք ու այնտեղ վերադառնալու հույսը։ Գրպանում իր տան բանալիները չխչխկացնող արցախցի   տղամարդուն, այդ հզոր մարդու մտքով  երբեւէ չէր անցել, որ տուն կթողնի․․․120․000 ճակատագրեր՝մեկը մյուսից տարբեր, ու այդ մարդկանց ապրումակցել է պետք»,-մեր զրույցն է եզրափակում Արփինեն։

Արփինե Մկրտչյանի լուսանկարը նրա ֆեյսբուքյան էջից

Արմեն Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930