Անկարայում սպասում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցին, որը կկայանա մի քանի օր անց: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է անանուն դիվանագիտական աղբյուրը։
«ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա։ Բլինքենն Անկարայում կլինի նոյեմբերի 5-ին»,- մանրամասնել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելապաղեստինյան հակամարտության սրացման համատեքստում Բլինքերը նոյեմբերի 3-ին կայցելի Իսրայել։
Աղբյուր` Ermenihaber.am/Haberler.com