Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սենց պինցետով պետք է հանենք մեր մեջից, որովհետեւ դա գողություն է». Ավինյանը՝ ապօրինի շինությունների մասին

Նոյեմբեր 02,2023 19:07

Այսօր 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց ապօրինի շենք-շինություններից. «Քաղաքացիները, որոնք կապ չունեն առհասարակ պետական հողերի հետ, իրար մեջ առեւտուր են անում: Այս վերջում ականատես եղանք ապօրինի շենքերի քանդման մի քանի աշխատանքների: Ժողովրդի մոտ տպավորություն չառաջանա, որ եթե մեկն արել է, ինչ-որ ձեւ ներվել է, չեն քանդել, ուրեմն մյուսին էլ այդ հնարավորությունը կտրվի: Տունը մի քանի օրում չեն սարքում, չեն վերահսկում, ի՞նչն է պատճառը, որ թույլ ենք տալիս էդ տունը սարքի, հետո նոր գնում ենք, քանդում»:

Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծորեն, ինձ համար տարբերություն չկա՝ մարդը համայնքի բյուջեի՞ց է փող գողանում, թե՞ համայնքի հողային ֆոնդից հող է գողանում: Մարդիկ որոշակի աշխատանքներ իրականացնում են՝ այն հույսով, որ այս մարդիկ կգնան, կգան մյուսները, կպայանավորվենք, մի բան կանենք, մի բան կլինի: Էդ «մի բան կանենք, մի բան կլինիի» հետեւանքով Սիլիկյան թաղամասում 21 շինություն կառուցվեց մեկ ամսվա ընթացքում եւ 2 օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանը քանդեց: Այդտեղ մենք չունենք որեւէ կոմպրոմիսի եւ քննարկման եզր: Այդ հարցը մեզ մոտ շատ կոշտ է դրված եւ էականորեն ավելացրել ենք ե՛ւ վարչական տույժերի քանակը, ե՛ւ քանդումների քանակը: Վերջին 1 տարվա ընթացքում Երեւան քաղաքում այգիներից, մայթերի վրայից, տարատեսակ համայնքային հողատարածքների վրայից քանդվել են բազմաթիվ կրպակներ, հին սրճարաններ, կիսակառույց շինություններ: Եվ դա հետեւողականորեն շարունակելու ենք, որովհետեւ նույնիսկ եթե մշակութային մակարդակով դա մեր մեջ նստած է, սենց պինցետով պետք է հանենք մեր մեջից, որովհետեւ դա գողություն է»:

Ավինյանը վստահեցրեց, որ որեւէ նախընտրական շրջանում էլ որեւէ խոստում չի տվել, որ ապօրինի շինությունները կօրինականացնի. «Զգուշացրել ենք բազմաթիվ անգամներ, ասել ենք՝ ժողովուրդ ջան, մի՛ արեք: Հետո հենց սկսեցինք քանդել՝ բա հարայ-հուրույ, միացրեցին բոլոր հնարավոր…Լավ, շատ չբարկանամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930