Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստ` Երևանում

Նոյեմբեր 02,2023 17:38

Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 41-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները:

Շտաբի նիստին քննարկվել են մրցակցությանը և հակամենաշնորհային քաղաքականությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր:

Մասնավորապես նիստում հաստատվել են անբարեխիղճ մրցակցության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրության կիրառման, սոցիալական նշանակության ապրանքների առանձին շուկաներում գործունեության արդյունքների  վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև քննարկվել են  սակագնային կարգավորումների և հակամենաշնորհային օրենսդրության խախտումների կանխարգելման վերաբերյալ զեկույցները:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930