Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ գնան ու դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից». Գեղարքունիքի մարզպետ

Նոյեմբեր 02,2023 17:34

«Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է, փակ հանքում աշխատանքներն իրականացվում են։ Եղել է բաց մաս, որը մի քանի ամիս է՝ չի աշխատում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը վերջին օրերին հաղորդագրություններ է տարածում, մարզում կրակոցների մասին ոչ մի լուր չկա։

Մարզպետը նշեց, որ մարզում կյանքը բնականոն հունով շարունակվում է, մարդիկ չեն արտագաղթում։ «Բերքահավաքը մոտենում է ավարտին, մարդիկ բերքահավաքով են զբաղված»։- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում անվտանգային խնդիրների լուծումը, Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց. «Ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ գնան ու դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից»։

Կարեն Սարգսյանն ասաց, որ Արցախից բռնի տեղահանված անձինք տեղակայված են Գեղարքունիքի բոլոր համայնքներում, ամենաշատը Սեւան խոշորացված համայնքում են տեղակայվել։ «Աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի մեր հայրենակիցները վարձով տներ գտնեն եւ տեղափոխվեն վարձով տներ»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայում հյուրանոցներում, հյուրատներում ու սեփական տներում են տեղակայված արցախցիները։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930