Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելից հայ մարդկանց ձրի տարհանեցինք, մարդիկ ասում էին՝ ո՞նց, փաստորեն պետություն կա». Զարեհ Սինանյան

Նոյեմբեր 02,2023 17:28

«Հաջորդ տարի, որ բյուջեն ներկայացնեք, ուշադիր եղեք, որ գոնե բովանդակային մասը նույնությամբ չկրկնի 2023-ի բովանդակությունը: Նույնիսկ տառասխալներն են մնացել, այնքան cut-copy-paste եք արել, գոնե  շարադասությունը փոխեք, այնտեղ միայն թվերն էին փոփոխված»,- այսօր 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա նաեւ հարցրեց, թե հայրենադարձության հետ կապված հայեցակարգ մշակե՞լ են, ունե՞ն: Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ այդ հայեցակարգը «կեղծ կոնցեպտ» է. «Նախ, այդ հայեցակարգը ոչինչ չասող բան էր, երկրորդը՝ այդ հայեցակարգի ոչ մի բանը դուք չեք իրագործել նախորդ 10 տարիների ընթացքում: Ես չեմ ասում, որ դուք վատն եք, դրա համար չեք արել, չեմ մտնում այդ դաշտ, ասում եմ՝ այդ հայեցակարգերը ստեղծելը եւ թղթի վրա թողնելը անարդյունավետ է: Մենք ուրիշ բան ենք անում՝ հայրենադարձությունը, որ տեղի ունենա, պետք է երկիրն ունենա համապատասխան ենթակառուցվածք: Մենք նախընտրում ենք կենտրոնանալ դրա վրա, օրինակ, ինտեգրման կենտրոնը այդ ենթակառուցվածքների կարեւոր մի մասնիկն է»:

Սինանյանը նաեւ ասաց, որ երբ Իսրայելում տեղի ունեցան ռազմական գործողություններ, աննախադեպ բան տեղի ունեցավ. «Հայաստանը տարհանեց հայ մարդկանց Իսրայելից: Նման բան չի եղել, եթե եղել է՝ ինձ հուշեք: Ձրի տարհանեց մի ինքնաթիռ: Մեծ մասը եկան, պարզապես ժամանակավոր եկել են ապահով մնան հայրենիքում եւ հետ պիտի վերադառնան: Բայց քանի որ պետությունը նման քայլի դիմեց, նախ այն մարդիկ, որոնք չօգտվեցին այդ հնարավորությունից, չօգտվեցին մասնակիորեն, որովհետեւ չէին հավատում, որ նման բան կարող է լինել: Որ եղավ, մարդիկ ասում էին՝ ո՞նց, փաստորեն պետություն կա, իր ժողովրդով անհանգիստ պետություն կա: Դրա արդյունքում 4 ընտանիք եկել է ինտեգրման կենտրոն եւ ասում են՝ մենք ուզում ենք մնանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930