44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվեց: Նա այսուհետ տնային կալանք կկրի:
Հիշեցնենք, քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ քննվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը:
Գարիկ Գալեյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ խուլիգանության համար: Հետագայում, նույն մեղադրանքով, նա կալանավորվեց:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ