Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ արյան հոտը զգացե՞լ եք դուք երբեւէ». Գարիկ Գալեյանը՝ դատախազին

Նոյեմբեր 02,2023 16:26

«Դուք Եռաբլուրում եղե՞լ եք երբեւէ: Չասեք, որ չեք կարողանում գնալ, որովհետեւ չեք կարողանում տեսնել այդ տեսարանը: Դուք երեխաներ ունե՞ք: Իսկ արյան հոտը զգացե՞լ եք դուք երբեւէ: Իսկ երեխային, հերիք չի, որ տվել եք պետությանը, որ պիտի գնա, ծառայի ու սպասես վերադառնա ու հայրենիքդ դավաճանեն… ու երեխայիդ ման գաս մորգերում… ո՞ր մեքենան, «Սպայկայի» ո՞ր դուռը բացես, որ երեխայիդ դին գտնես: Թե՞ վերցնում եք էս քրեական օրենսգիքը, միայն դրանից եք հոտ քաշում… Իսկ Եռաբլուրում ես տղայիս քարը համբուրելով՝ իր հոտն եմ առնում: Չէի ուզի, որ դուք էլ այդ ճակատագրին արժանանաք: Իսկ իմ պայքարը հավերժ է: 5000 տղա են սպանել ու դեռ մինչեւ այսօր ոչ ոք պատասխան չի տվել: Հարգելի դառախազ, դու երբեւէ քեզ հարց ե՞ս տվել՝ բա ո՞վ է այն դավաճանն այս երկրում, որ երկիրն այս օրի է հասել»,- այսօր, դատարանում, իր խոսքն ուղղելով մեղադրող դատախազին, այսպես ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ քննվում է 44-օրյա պատերազմում զովհած Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը:

Գարիկ Գալեյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 6-ին՝  թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ խուլիգանության համար: Հետագայում, նույն մեղադրանքով, նա կալանավորվեց:

Ապա, դիմելով դատավորին, Գարիկ Գալեյանն ասաց. «Կխնդրեի, որ ինչ որոշում էլ կայացնեք, հաշվի առնեք՝ ես ունեմ երկու բնակարան, մեկն էլ՝ Եռաբլուրում: Այս իշխանությունից ինձ մնաց բնակարան Եռաբլուրում՝ առանց դուռ, առանց պատուհան բնակարան: Ես պարտադիր պետք է այցելեմ այնտեղ, չեմ կարող»:

Գարիկ Գալեյանի համոզմամբ՝ իր դեմ շինծու քրեական գործ է հարուցված:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գարիկ Գալեյանի լուսանկարն՝ արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930