Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերի հանդիպումը, որը տեղի էր ունեցել Վրաստանում, նա նշել է՝ ցանկացած շփում, որը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև լարվածության վերացմանը, միայն ողջունում ենք։
«Մեր կողմից ելնում ենք նրանից, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ է մնում 2020-2022թթ ընդունված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Այն ներառում է խաղաղության պայմանագրի ստորագրում երկու երկրների միջև, ապաշրջափակում, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում, սահմանազատում և այլն»,- հավելել է Զախարովան։
Կարդացեք նաև