Երևանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով կոնֆերանսին, որը տեղի է ունեցել Մալթայում, Մոսկվան դիտարկում է որպես ցուցադրական հակառուսական ժեստ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի Մալթայում կայացած հանդիպումը ։
Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ «ավելի վաղ Կիև էր այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ Դուբլինում կապ էր հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի հետ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում շփվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»:
«Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն ընդդիմանում են Ռուսաստանին: Ցավալի է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված և համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում համարում էր Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,- հավելել է Զախարովան։
Կարդացեք նաև