Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յունիբանկի աջակցությամբ Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

Նոյեմբեր 02,2023 15:07

Հոկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցավ FINTECH360 միջազգային համաժողովը, որում  տարբեր երկրներից ժամանած փորձագետներ քննարկեցին թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը։
Համաժողովն անցկացվեց Յունիբանկի, Kwikpay վճարային համակարգի և NABIX ընկերության աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում։

FINTECH360-ում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը և Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։

Հաճախորդների վարքագծի և հավատարմության կառավարման թեման դարձավ ամենաարդիականն ու քննարկվածը համաժողովում։ FINTECH360-ի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաև բանկային էկոհամակարգերի զարգացումն ու BNPL ծառայությունները: Մասնակիցները քննարկեցին նաև, թե ինչպես են փոխվում բանկերը «բաց» ֆինանսների մոդելի վրա հիմնված նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, և ինչպիսին է լինելու բանկերի և ֆինտեխի դերը ապագայում:

Համաժողովի օրակարգում ներառված էին նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդկային կապիտալի դերը պրոդուկտների ստեղծման գործում, հաճախորդի թվային պրոֆիլը և ինչպես կառուցել բանկային հաճախորդի օնբորդինգը, թվային պրոդուկտների UI/UX, ներդրումային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները, վենչուրային կապիտալը և նոր սերնդի ստարտափները, ներդրումների համար մոբայլ հավելվածները և բրոքերային ծառայությունների զարգացումը։

Kwikpay վճարային համակարգի նախագահ Շալվա Մելաձեն իր ելույթում ներկայացրեց վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները և Kwikpay մոբայլ հավելվածի հնարավորությունները՝ որպես ունիվերսալ և հարմար առցանց հարթակի։

Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը վարեց «ESG-ն և անցումը կանաչ ֆինանսավորման, կլիմայի ֆինանսավորում» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցեց նաև Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Նա ներկայացրեց Յունիբանկի փորձը ESG-ի վերափոխման ճանապարհին, ընդգծելով բոլոր երեք ուղղությունների՝ Еnvironmental, Social, Governance,  համակարգված զարգացման կարևորությունը:

FINTECH360-ին մասնակցեցին բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ ընկերությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների շուրջ 200 ներկայացուցիչներ։ Հագեցած գործնական օրակարգը շարունակվեց մշակութային ծրագրով, որը ներառում էր էքսկուրսիաներ Հայաստանում և ազգային ուտեստների ու ըմպելիքների համտեսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930