Ադրբեջանը առևանգել է ևս մեկ արցախցու՝ Մադաթ Բաբայանին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պետական անվտանգության ծառայության հայտարարությունը, Բաբայանը մեղադրվում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար:
Ըստ տեղեկատվության՝ Մադաթ Բաբայանը ձերբակալվել է սեպտեմբերին Արցախում Բաքվի բնորոշմամբ «հակաահաբեկչական միջոցառումների» ժամանակ։ Նշվում է, որ Բաբայանն իբրև թե խոստովանական ցուցմունք է տվել։
Հիշեցնենք, որ Մադաթ Բաբայանը, որն Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղից է, համարվում էր անհետ կորած 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո։