«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր, բարերար Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում անդրադարձել է արցախցիների պարտադրված զանգվածային արտագաղթին և ցեղասպան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անարդարացի բանտարկություններին:
«Հուսով եմ՝ միջազգային տերություններն անտարբեր չեն մնա, քանի որ նմանատիպ գործողությունների անպատժելիությունը նպաստում է նոր անարդարությունների իրականացմանը: Պետք է դրան դեմ արտահայտվենք», – Քրիստիան Ամանփուրի հետ հարցազրույցում ասել է Աֆեյանը: