Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանցի շախմատիստներից երեքը հաղթանակ են գրանցել

Նոյեմբեր 02,2023 13:58

Մեն կղզում մեկօրյա հանգստից հետո 2023 FIDE Grand Swiss մրցաշարի մասնակիցները վերսկսել են պայքարը: 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարել են Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը:

Հաղթանակից հետո  մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը (լուսանկարում), որը 4,5 միավորով բարձրացել է 15-րդ հորիզոնական: Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը բաժանել են միավորը, իսկ Հրանտ Մելքումյանը, կանանց պայքարում Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը պարտություն են կրել:

Հաղթանակ են տոնել նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը, իսկ Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի է արել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930