ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ Նժդեհին «ֆաշիստ» որակելու համար ինքը քննադատությունների ենթարկվեց, ի վերջո, կհնչեցնի՞ իր կարծիքը՝ իրո՞ք Նժդեհին ֆաշիստ է համարում։
«Չեք հոգնե՞լ այդ հարցը տալուց, ես հոգնել եմ անընդհատ նույն բանը կրկնելուց։ Սպառված է այդ թեման, փակեք։ Կեղծ օրակարգերին եւ անհեթեթ հարցերին չեմ պատասխանում։ Ես հարմար եմ գտնում խոսել այն, ինչը համարում եմ կարեւոր, օրակարգային եւ որեւէ կերպ չեմ գտնում, որ ես պիտի սպասարկեմ ձեր նշած կեղծ օրակարգերը, ես նկատի ունեմ իմ անձի դեմ տարածվող տեղեկություններն ու լուրերը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ Նկատառմանը՝ միգուցե մեկ անգամ կպարզաբանի՞ այս հարցը, որ հանրությունը տեղեկանա իր տեսակետի մասին, նա պատասխանեց. «Դուք արդեն ստացաք իմ պատասխանը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ