Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող գործընկերներս չնեղանան, բայց բոլորն եկել են Երեւան, սա ինձ համար անթույլատրելի է». Նարեկ Գրիգորյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Նոյեմբեր 02,2023 13:48

Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի  քննարկմանը ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց՝ Ակադեմիական քաղաք եք նախատեսում Երեւանում, ինչո՞ւ մարզերում չեք նախատեսում, առանց այն էլ մայրաքաղաքը ծանրաբեռնված է, մի հատ էլ Ակադեմիական քաղա՞ք:

Նախարարը պատասխանեց, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը միշտ այնպես է եղել, որ մոտ լինի Երեւանին, որ դասախոսական կազմը, մասնագետները կարողանան ապահովել դասավանդումը. «Ոչինչ չի փոխվել: Երեւանամերձ հատվածում, որը մի քանի մարզի հատման կետում է, մենք ունենալու ենք նոր ենթակառուցվածք, որն անպայման բերելու է նաեւ մարզերի զարգացմանը: Տրանսպորտային նոր ենթակառուցվածքներ են լինելու, սա բեռնաթափելու է քաղաքը, որովհետեւ մենք իրականում շատ մեծ ծավալի գործունեություն տեղափոխելու ենք երեւանամերձ տարածք՝ Երեւանի կենտրոնում իրականացնելու փոխարեն»:

Հետո Նարեկ Գրիգորյանը դժգոհեց, որ Գավառի պետական համալսարանը ժամանակին չէր զիջում Երեւանի պետհամալսարանին, բայց հիմա ունեն ուսանողի խնդիր. «Ամեն ինչ տեղափոխվել է Երեւան, մարդիկ ձգտում են գալ Երեւան: Կրթության որակը այնպես չի, որ Երեւանում շատ լավն է, Գավառում էլ լավը չի: Բայց խնդիր է սա, բոլոր երիտասարդներին մենք քաշում, բերում ենք Երեւան: Թող գործընկերներս չնեղանան, բայց օրինակ մենք՝ էսքան պատգամավորներով, բոլորն եկել են Երեւան, կարող է 3-4 մարդ գյուղում ապրի, սա ինձ համար անթույլատրելի է, կներեք»:

Ժաննա Ադրեասյանն ասաց. «Մենք պիտի մի պարզ բան հասկանանք, երբ խոսում ենք կրթության մասին, մեզ պիտի կարեւոր թվա ոչ թե կրթության վայրը, այլ՝ կրթության որակը: Մենք կարող ենք ձեզ հետ միասին համալսարաններ բացել մեր երկրի բոլոր քաղաքներում եւ ասել՝ մեր բոլոր բնակավայրերի երեխաներն ունեն հնարավորություն գնալ իրենց բնակավայրի համալսարան, բայց մենք իրո՞ք նրանց  օգնում ենք, թե՞ խանգարում ենք, այս հարցի պատասխանը պիտի անկեղծ տանք: Այն բարձրագույն կրթությունը, որը մրցունակ է այսօր ամբողջ աշխարհում, այդ բարձրագույն կրթության ռեսուրսն այնպիսին է, որ մենք կարող ենք որպես պետություն ապահովել դրա որակը, ֆինանսավորումը մի վայրում: Մենք պիտի դադարենք մտածել, որ երբ մարդը ստանում է կրթություն մի վայրում, ապա նա այլեւս չի վերադառնա իր բնակավայր: Եթե մեր հայրենասիրության կոնցեպտը դրա վրա է հիմնված, մենք շատ հեռու չենք գնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930