Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը, առնվազն մի շարք կետերով, արել է իր ծրագրին տրամագծորեն հակառակ, ուղղակիորեն հակասող բաներ. «Փաստ»

Նոյեմբեր 02,2023 11:30

Կա՛ այդպիսի փաստաթուղթ: Ոչ գաղտնի: Հաստատված, ինչպես ասվում է՝ կնքված, ստորագրված: Գործո՛ղ:

Փաստաթուղթն այդ կոչվում է… «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այն հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ:

Իսկ հետաքրքրական է այդ փաստաթուղթը նրանով, որ չնայած ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն է՝ 2021-26 թվականների համար, ու չնայած նշված 5-ից դեռ միայն կեսն է անցել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ծրագիրը չի համապատասխանում փաստացի իրականությանը: Ներողություն, իրականությունը բացարձակ չի համապատասխանում այդ ծրագրին: Կրկնում ենք, սա «նախընտրական խոստում» չէ, սա Փաշինյանի հոդվածների ծաղկաքաղ չէ, անգամ «Երկրի հակառակ կողմը» գրվածքի սեղմագիր չէ: Սա օրենքի ուժ ունեցող, չեղյալ չհայտարարված ԾՐԱԳԻ՛Ր է:

Փաշինյանի կառավարությունը, առնվազն մի շարք կետերով, արել է իր ծրագրին տրամագծորեն հակառակ, ուղղակիորեն հակասող բաներ:

Կառավարության ծրագրում նշված է. «Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին»:

Արտաքուստ կարող է թվալ, թե այստեղ առանձնապես խնդիր չկա՝ ապաշրջափակումը արտաքին-քաղաքական առաջնահերթություն է: Սակայն փաստն այն է, որ այդ հռչակված առաջնահերթությունը իրացվում է կամ ինչպես փաստաթղթում է ասվում՝ տեղի է ունենում ուղղակիորեն Հայաստանի և Արցախի կենսական շահերի հաշվին: Այսինքն, էլի՝ իրականությունը տրամագծորեն հակասում է Փաշինյանի կառավարության ծրագրում ընդգծված մոտեցմանը:

Փաշինյանի կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է. «Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: …Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: Ստո՛պ: Տեսեք, թե ինչպես է հնչում այսօր «Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար» ձևակերպումը: Ապահովեցի՞ն, ստեղծեցի՞ն…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930