Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է հայտարարագրել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը․ «Ժողովուրդ»

Նոյեմբեր 02,2023 11:19

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն է ստացել 2016 թվականի արտադրության, Toyota մակնիշի մեքենա։ 2022 թվականի հաշվետու տարվա վերջին նրա բանկային հաշիվների մնացորդները կզամել են 175 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 հազար դոլար, 8 մլն 500 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 180 հազար ռուբլի։

Թվում է, թե ամեն ինչ կարգին է, որ բոլորն էլ կարող են այսքան մեծ քանակի կանխիկ գումարներ ունենալ, սակայն ուշագրավն այն է, որ Առաքելյանի տարեկան եկամուտները կազմում են 9 մլն 383 հազար դրամ, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները 2,5 անգամ ավել են՝ գրեթե 23 մլն դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930