Մենք հատորներ կարող ենք կազմել ասված, հետո՝ հերքված, հայտարարված, հետո՝ հրաժարված խոսքերից ու խոստումներից։ Հաշիվն անգամ կորցրել ենք։ Իսկ Ալիեւի նման հրոսակներն ասում են եւ անում՝ ուղիղ եւ նպատակասլաց գնալով դեպի իրենց երազանքների կատարումը։
Ի՞նչ անել՝ լսե՞լ, թե ինչպես է միջազգային հերթական ինստիտուտը կամ հերթական օտարազգի քաղաքագետը գուժում մեր տարածաշրջանում մոտալուտ պատերազմի մասին, ինչպես է կանխատեսում Ադրբեջանի նոր հարձակումը Հայաստանի վրա, եւ ինչպես են այլազգի դիվանագետները սառնասրտորեն քննարկում, թե ինչ կարող է լինել այդ հարձակման հետեւանքով։ Կարդա՞լ հերթական հրապարակումն այն մասին, թե աշխարհի նոր քարտեզից ինչպես է վերանալու Հայաստան պետությունը, եւ ինչպես են մահմեդական ազգերն ու գերտերություններն իրար մեջ բաժանելու Հարավային Կովկասն ու Մերձավոր Արեւելքը։ Թե՞ դրանք համարել հիվանդ մտքի արգասիք եւ լուրջ չվերաբերվել։ Առավել եւս՝ չներկայացնել ընթերցող հասարակությանը, որ առանց այն էլ պատերազմից ու թշնամուց սարսափահար այս իշխանությունները դրանից չօգտվեն եւ այդ խուճապի շնորհիվ չկարողանան ավարտին հասցնել իրենց ազգակործան ծրագրերն ու «խաղաղության խաչմերուկի» չարագուշակ ուրվականը։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: