Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պետք է՝ «օրինապաշտ» են

Նոյեմբեր 02,2023 10:00

«Դատաճիռ ունե՞ք», – այդպես է երեկ արձագանքել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ լրագրողներից մեկի հարցին: Իրոք, որեւէ մեկին հանցագործ կարելի է անվանել միայն այն դեպքում, երբ դրա մասին կա դատարանի համապատասխան որոշում:

Նույն ձեւով կարելի է արձագանքել գրեթե ցանկացած քաղաքական հռետորաբանությունը: Օրինակ, երբ իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները պնդում են, որ Փաշինյանի դեմ ցույցեր անողները Ռուսաստանի գործակալներ են, նրանց նույնպես կարելի է հարցնել՝ արդյո՞ք նրանք համապատասխան դատավճիռ ունեն, քանի որ այլ երկրի գործակալ լինելը քրեական հանցագործություն է: Ի դեպ՝ ճիշտ այնպես, ինչպես «երկիրը թալանելը»:

Մինչդեռ «ագենտուրայի» թեմայով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը վերջերս ասել է, որ Մոսկվան Փաշինյանին փոխելու համապատասխան «ազդանշան չի ուղարկել»: Հակված չեմ, իհարկե, հավատալու Զատուլինի ամեն մի բառին, եւ «ազդանշանի» մասին ակնարկն էլ բավականին վիրավորական է: Բայց մի բանում համոզված եմ. թեեւ Փաշինյանի եւ Պուտինի միջեւ «քիմիա» չկա, Հայաստանի վարչապետը վայելում է Կրեմլի լիակատար աջակցությունը: Առայժմ՝ համենայնդեպս:

Ընդհանրապես, մեր իրավական համակարգը, եթե պետք է, շատ «խիստ» է եւ «օրինապաշտ», իսկ այլ դեպքերում դրսեւորում է չափազանց «ազատական» մոտեցում: Այսպես՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել «բռնության կոչերի» համար, որովհետեւ հնչեցրել է «Փաշինյանին վերացնելու» մասին բառակապակցությունը: (Ինչպե՞ս վերացնել՝ գուցե քաղաքականապե՞ս):  Իսկ ահա ՔՊ-ականների՝ «լեզուները կտրելու» մասին արտահայտությունների մասին ո՛չ լսել են, ո՛չ գիտեն: Ընթերցողի գեղագիտական զգացմունքները խնայելու նպատակով չեմ մեջբերում վարչապետի եւ նրա թիմի այլ «ամբախ-զամբախ» արտահայտությունները, որոնց վերաբերյալ, ցանկության դեպքում, նույնպես կարելի է քրեական գործեր հարուցել:

Ինչպես Մուսոլինին էր ասում՝ «Մերոնց՝ ամեն ինչ, մնացածներին՝ օրենք»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ.» -ից մի քայլ է «Ես եմ պետությունը» : Երևի այս մեկ քայլը նկատի ունեին երբ սկսում էին 2018-ին` քայլ չարտասանված, բայց ինքիրեն ներհոսող ավարտ ասածին: Պակա՞ս վտանգավոր է քան «ասֆալտին փռենք», «բոլորին կշինեմ»…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930